Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը սահմաններ չի ճանաչում:
Նա ժողովրդից ներողություն է խնդրում՝ ոչ թե երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, պարտության, Արցախը կործանելու, այլ, որ «ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ»:
Այլ խոսքով, ներողություն է խնդրում, որ ուշացումով է ձեռնամուխ եղել Արցախի կործանման և Հայաստանի պետականության փոշիացման «առաքելությանը»»։