ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ունենք անկատար հեղեղատար համակարգ»․ Կամո Արեյան
10:12, 16.09.2024 | mamul.am
1603 | 0

«Սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևների հետևանքով բազմաթիվ հասցեներում կրկին գրանցվեցին ջրի կուտակման դեպքեր։ Այս երևույթը ևս մեկ անգամ վկայեց, որ ունենք անկատար հեղեղատար համակարգ՝ թերի կառուցված, և լուրջ վերակառուցման անհրաժեշտություն է զգացվում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը․ «Գույքագրել ենք, թե քաղաքի որ թաղամասերում գոյություն չունեն հեղեղատարներ։ Շատ հատվածներում այլևս չի բավարարում հեղեղատարների թողունակությունը։ Իսկ Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը, այս հեղեղումների ժամանակ շատ են եղել բերվածքները և րոպեների ընթացքում ամբողջ ցանցը պատվել է աղբով»,- ասել է Արեյանը՝ նշելով, որ լուրջ ներդրումների կարիք է զգացվում հեղեղատար համակարգը վերակառուցելու նպատակով։
Քաղաքապետ Ավինյանը ևս հաստատել է, որ համակարգը հին է և մաշված․ «Հեղեղատարների կառուցման նպատակով առաջիկայում կառավարությունում քննարկումներ կլինեն, մեծ ներդրումների կարիք կա»,- նշել է նա։

«Ունենք անկատար հեղեղատար համակարգ»․ Կամո Արեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր