ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանի պատասխանատվությունն է՝ մինչև COP 29-ը ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է խաղաղություն»․ Ստեֆան Սեժուրնե
10:18, 16.09.2024 | mamul.am
1010 | 0

«Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ ստորագրումը մի պայմանագրի, որը արդար և կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- ՀՀ ԱԳՆ-ում ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։ «Սա Ալմա-Աթայում 1991թ-ին ստորագրված ամբողջ փաստաթղթի իմաստն է, որը հիշատակվեց նաև Պրահայում 2022թ-ին։ Շատ կարևոր է այս խաղաղության հաստատումը, երբ այս բոլոր կարևոր սկզբունքները ոտնահարվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում։ Մենք աջակցում ենք օգոստոսի 30-ի համաձայնությունը՝ սահմանազատման վերաբերյալ։ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան ցանկանում է խաղաղություն, միջազգային հանրությունը ցանկանում է խաղաղություն։ Եվ քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP 29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում են հասնել այդ խաղաղությանը՝ նախքան COP 29-ը»,- նշել է Սեժուրնեն։

«Ադրբեջանի պատասխանատվությունն է՝ մինչև COP 29-ը ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է խաղաղություն»․ Ստեֆան Սեժուրնե
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր