«Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ու հանդիպել խորհրդարանականների հետ, այս մասին հայտնում է РИА Новости-ին։ «Այս այցով մենք ուղերձ ենք հղում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Թևանյանը։ Նշվում է, որ այցը կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և ունի ճանաչողական բնույթ: |