ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանկությանս Հերոսը...
49 տարի առաջ՝ սեպտեմբերի 16-ին, 23-ամյա Շավարշ Կարապետյանը փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Տեսնելով վթարի հետևանքով լճում հայտնված տրոլեյբուսը, նա անմիջապես նետվել է ջուրը, ոտքերով կոտրել տրոլեյբուսի ապակին և դուրս բերել 20 ուղևորի։
Մասնագետները փաստում էին, որ ոչ ոք ամբողջ աշխարհում ֆիզիկապես չէր կարողանա անել այն, ինչ որ արեց Շավարշ Կարապետյանը:
Ջրի տակ նման պայմաններում անցկացնելու հետևանքներն անդառնալի եղան: 40 օր պառկեց հիվանդանոցում՝ գիտակցության չգալով: Բժիշկների ախտորոշումն էր՝ արյան վարակ և թոքերի բորբոքում: Սակայն սա էլ նրա համար հիմնավոր պատճառ չէր մարզումները դադարեցնելու: 2 ամիս անց նա կրկին հայտնվեց լողավազանում, և սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ: Սա Շավարշ Կարապետյանի միակ հերոսությունը չէր. նույն վարքը նա դրսևորեց նաև Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի ժամանակ: Նետվելով կրակի մեջ՝ փրկեց մարդկանց կյանքեր: Նրա արարքն իսկապես հերոսական էր»: