ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ժողովրդավարության գործիքները Հայաստանում փչացել են»․ Թագուհի Թովմասյան
17:12, 16.09.2024 | mamul.am
1180 | 0

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2007 թվականի սեպտեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից այդ օրը հաստատվեց որպես Ժողովրդավարության միջազգային օր` ամբողջ աշխարհում ժողովրդավարության սկզբունքները խթանելու և պահպանելու նպատակով:
Ժողովրդավարության գործիքները Հայաստանում, սակայն, փչացել են` չեն գործում ըստ պատշաճի․
* կեղծվող ընտրություններ
* ժողովրդի տված քվեի արհամարհանք
* ազատ խոսքի սահմանափակումներ
* քաղբանտարկյալներ
* քաղաքական պատվերով գործող դատարաններ
* ընդդիմության լծակներից զրկված խորհրդարան
* խոսքի ազատության սահմանափակում` ընդհուպ կալանքներով
* հասարակության բևեռացում և բաժանում գույների
* հասարակական կարծիքի շահարկում
* կոռուպցիայի խորացում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր