Նոր մանրամասներ են հայտնի դարձել Չելյաբինսկի թիվ 68 դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ըստ Медуза-ի՝ 13-ամյա դեռահասը քիմիայի դասաժամին մուրճով հարձակվել է համադասարանցիների վրա։ Վիրավորվել է երեք աշակերտ և մեկ ուսուցիչ։ Նշվում է, որ տղան իր մոտ ունեցել էր ոչ ոչ միայն մուրճ, այլև դանակ ու օդամղիչ ատրճանակ։ Դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Հայտնի չէ նաև, թե ինչպես է նրան հաջողվել այդ ամենը մտցնել դպրոց։ |