Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք COP 29-ին․ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրեցին ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին․ «Հարցին այս պահին պատասխան չունեմ, պահը դեռ պատեհ չէ դրա մասին խոսելու համար։ Միջոցառումն իսկապես կարևոր է, մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին հարցին ևս չի կարող պատասխանել։ |