ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«2500 ԱԹՍ գնելու մեր թողած պլանը Փաշինյանը փոխել է»․ Հայկ Մամիջանյան
12:00, 16.09.2024 | mamul.am
3651 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ապատեղեկատվություն է անվանել քիչ առաջ Անդրանիկ Քոչարյանի արտահայտած միտքը, ըստ որի՝ «եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյայի ժամանակ մեր պահեստները կլինեին լիքը»։
«Հնչեցնեմ տվյալներ, որոնք երբևէ չեն հնչել։ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով փոխեց ՀՀ սպառազինության գնման պլանը և գնեց իր սելֆի Սու-երը։ Ըստ մեր թողած սպառազինության գնման պլանի, դա նշանակում է, որ պատրաստ էին պայմանագրերը և գումարն էլ կար, նախատեսված էր գնել շուրջ 2500 ԱԹՍ, որի կեսը պետք է հասներ ՀՀ մինչև 2020 թվականը։ Փոխարենը գնեց սելֆի Սու-եր, որոնք չօգտագործվեցին։ Թող մի հատ էլ դրա համար ներողություն խնդրի։ Թող ներողություն խնդրի, որ հոկտեմբերին զինադադար չի կնքել։ Թող ներողություն խնդրի լույս տղերքին զոհելու համար»,- ասաց Մամիջանյանը։ «ՀՀ ԶՈՒ-ն սպառազինության որևէ խնդիր չի ունեցել 44-օրյայի ընթացքում և դա եղել է մեր թողած, ձեռք բերած ու անվճար ստացած սպառազինության հաշվին»,- հավելեց նա։

«2500 ԱԹՍ գնելու մեր թողած պլանը Փաշինյանը փոխել է»․ Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր