Այսօր մեկնարկել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի ստորագրահավաքը։ Եթե նախագծի հեղինակներին հաջողվի ստանալ 50 հազար ստորագրություն և նախագիծը բերվի ԱԺ, «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի։ Ընթացող ասուլիսի ժամանակ հարցրեցին լրագրողները։
«ՀՀ-ում գործող բոլոր կուսակցություններից եվրոպական ամենամեծ կապերն ունի ՀՀԿ-ն։ ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև ամբողջ հարաբերությունները կառուցվում են ՀՀԿ իշխանության օրոք ստորագրված, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդյունք հանդիսացող ՍԵՊԱ-ի միջոցով, դա հիմնարար փաստաթուղթ է, դրանից որևէ քայլ առաջ չեն գնացել»,- պատասխանեց Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ հանրաքվեի վերաբերյալ նախագիծը երբ գա ԱԺ, այդ ժամանակ կհայտնեն իրենց դիրքորոշումը։