Բրիտանական թանգարանում պահվող` Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը արդեն Հայաստանի պատմության թանգարանում են։ Թանգարանի մուտքի մոտ ցուցանմուշի տեղափոխման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․ «Այսօր բացառիկ հնարավորություն է նաև այն իմաստով, որ մենք ենք փոխառնում հեղինակավոր թանգարաններից ցուցանմուշները, և դրանք հասանելի դարձնում մեր հանրությանը։ Շատ կարևոր է կանանց դերի մասին մեր հանրային կյանքում խոսելիս անդրադառնալ նաև այն դերին, որը պատմականորեն ունեցել են կանայք տարբեր դարաշրջաններում, և հրաշալի հնարավորություն է ընձեռվելու նաև այս նմուշների ցուցադրությամբ տեսնել, թե ինչպես է կանանց դերը փոխակերպվել մի ժամանակից մյուսը, բայց անփոփոխ է մնացել նրանց կարևորությունը»,- ասել է նա։ Ցուցադրության բացումը տեղի կունենա ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։ |