«Ենթադրում եմ, որ Ադրբեջանը էդ խաղաղության պայմանագիր ասվածից հանել է ի նպաստ Հայաստանի բոլոր կետերը»,- ասուլիսի ժաման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Նիկոլ Փաշինյանի երազած խաղաղության պայմանագիրը կարող է նաև սպիտակ թուղթ լինել, իրեն պետք է, որ 2021 թվականի մուրճից հետո մի ձեռքին էլ ունենա սպիտակ թուղթ, ասի՝ ժողովուրդ, ձեռք բերեցի խաղաղություն։ Բոլոր հետագա պրոբլեմները թողնում են հաջորդ ղեկավարների վրա, իրենց պետք է միայն իշխանություն երկարաձգել»,- ասաց Մանուկյանը։ |