ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Տպավորություն է, որ Սեժուրնեն առաջնորդվում է հայկական լսարանի, մեղմ ասած, միամտության կանխավարկածով»․ Հակոբ Բադալյան
14:42, 16.09.2024 | mamul.am
1474 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Երբ Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում հայտարարում է, որ Փարիզը կպաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանից, ժպիտով հիշում եմ, թե Փարիզն ինչպես էր պաշտպանում Նոր Կալեդոնիան «Ադրբեջանի հրահրած ապստամբությունից»:
Նոր Կալեդոնիան, որը Ֆրանսիային ենթակա տարածք է, բռնկվեց ապստամբությամբ, որի հետևում Ֆրանսիան պաշտոնապես արձանագրեց Ադրբեջանին: Համենայն դեպս, այդպիսի հայտարարություն արեց Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:
Փաստորեն, Ադրբեջանի հրահրած ապստամբությունը Նոր Կալեդոնիայում Ֆրանսիան կարողացավ զսպել միայն բանակի միջամտությամբ:
Եվ հիմա, երբ Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանի «սպառնալիքներից ու թշնամանքից» պաշտպանելու մասին, տպավորություն է, որ հարգարժան Ստեփան Սեժուրնեն առաջնորդվում է հայկական լսարանի... մեղմ ասած միամտության կանխավարկածով:
Մյուս կողմից, Ֆրանսիայի ԱԳ նախարարի այդ հայտարարությունները թերևս պետք է ընկալել ժպիտով, որովհետև Սեժուրնեն այդ հայտարարություններով հենց իրապես էլ խաղում է այսպես ասած դահլիճի վրա, մինչդեռ նրա այցի իրական քաղաքական բովանդակությունն ու խորքը թերեւս բոլորովին այլ են:
Ու այդտեղ արժե թերևս նկատել մի «այլ» հանգամանք՝ Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանում սեպտեմբերի 15-16-ին, իսկ սեպտեմբերի 15-ին Հայաստանում վարչապետի ընտանիքին պատկանող պարբերականով ազդարարվում է, որ Նիկոլ Փաշինյանը 16-ին պաշտոնական այց է կատարում Վրաստան:
Այն Վրաստան, որի կառավարող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին երկու օր առաջ հայտարարել էր, որ Վրաստանը կունենա օսերից 2008 թվականի պատերազմի համար ներողություն խնդրելու քաջություն, որպեսզի վերականգնի երկու եղբայր ժողովրդի հարաբերությունը:
Ու զարմանալի զուգադիպությամբ էլ Նիկոլ Փաշինյանը Վրաստան այցի օրը որոշումը ֆեյսբուքյան «լուսաբացը» դիմավորել «իրական Հայաստանից» կտրված լինելու համար հայ ժողովրդից «իր բաժին ներողությունը» խնդրելով»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր