«Ես զբաղված մարդ եմ, ոտքի վրա հանդիպումներ չեմ անում։ Թող զանգեն, գրանցվեն, կհանդիպենք, եթե խոսելու բան կա»,-Բագրատ Սրբազանի հետ հանդիպման վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ արագ հեռանալով լրագրողներից։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն այցելել է ԱԺ՝ հանդիպելու ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Նա նաև ասել է, որ պատրաստ է հանդիպել ՔՊ-ականների հետ, եթե նրանք ասելիք ունեն։ |