«Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ «Մեդիահաբ»-ի»․ Սոս Հակոբյան
15:48, 16.09.2024 | mamul.am
1255 |
Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալեն Սիմոնյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Մեդիահաբ լրատվականի՝ պահանջելով հերքել (իր կարծիքով) զրպարտություն համարվող տվյալները և վճարել իրեն որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ գումար։ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը` մանրամասն վերլուծելով դրա անհիմն լինելը։ Մեդիահաբ լրատվականի շահերը այս գործով դատարանում ներկայացվել են իմ կողմից»։ |