ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ «Մեդիահաբ»-ի»․ Սոս Հակոբյան
15:48, 16.09.2024 | mamul.am
1226 | 0

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալեն Սիմոնյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Մեդիահաբ լրատվականի՝ պահանջելով հերքել (իր կարծիքով) զրպարտություն համարվող տվյալները և վճարել իրեն որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ գումար։
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը` մանրամասն վերլուծելով դրա անհիմն լինելը։
Մեդիահաբ լրատվականի շահերը այս գործով դատարանում ներկայացվել են իմ կողմից»։

Աղբյուրը` Սոս Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր