ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը». Կոբախիձե
16:12, 16.09.2024 | mamul.am
793 | 0

«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը։ Դրանում պատրաստ ենք նաև մեր դերակատարումն ունենալ»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ Փաշինյանի հետ քննարկել են բոլոր ոլորտներում համագործակցության հեռանկարները։

«Շատ ուրախ եմ, որ ռազմավարական համագործակցություն է ձևավորվել Վրաստանի և Հայաստանի միջև։ Համագործակցությունը կխթանի երկու երկրների հարաբերությունների խորացումը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՀՀ վարչապետին՝ ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկելու համար, որն առնչվում էր Աբխազիայից բնակիչների բռնի տեղահանմանը և վերադարձին։ Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասել է Կոբախիձեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր