ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացում ակնկալում ենք գործնական առաջընթաց»․ Նիկոլ Փաշինյան
16:30, 16.09.2024 | mamul.am
1141 | 0

«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները․ «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում։
Իրապես հավատում եմ, որ մենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունենք։ Այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան և Իրանը»,- ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր