ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Մեծ աղմուկ է սպասվում այս ոլորտում»․ Վահե Սարգսյան
16:48, 16.09.2024 | mamul.am
4881 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «8,5 ամսում ներմուծվել է 6,524 էլ․շարժիչով ավտոմեքենա. կավելացվի՞ թիվը, ե՞րբ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։ ՊԵԿ-ից նաև հիշեցնում են, որ 2024թ. համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։
Ստացվում է՝ ՀՀ-ում մոտ 9 ամիսների ընթացքում վաճառվել է 6524 ավտոմեքենա, քանի որ երկիր մտցրած ու դուրս բերված մեքենաների դեպքում վճարվել է 15% մաքսատուրք, և այդ թիվը չի մտնում հաշվարկի մեջ:
Փաստենք, որ ԵԱՏՄ ի տված քվոտայով 2024 թ. համար սահմանվել էր 8,000 հատ, 600-ը պահել է կառավարությունը իր կարիքների և դիլերների համար: Այսինքն՝ կառավարությունը հիմա այդ 600-ը կարող է ավելացնել մնացորդի վրա: Բացի այդ, չի լրացվել նախորդ՝ 2023, 2022 թվականների համար սահմանված քվոտաները, և կառավարությունը կարող է այդ տարիների մնացորդները ևս գումարել 2024 թ. մնացորդի վրա և ավելացնել ընդհանուր թիվը:
Գաղտնիք չէ, որ այժ մեծ թվով մեքենաներ կա գնված Չինաստանում, որ մարդիկ չեն կարողանում բերել և ժամանակին հասցնել ՀՀ, դրանք ընկնելու են մաքսազերծման տակ և վճարելու են ահռելի թվեր: Այսինքն՝ մեծ աղմուկ է սպասվում շուտով այս ոլորտում:
Այդուհանդերձ, կառավարությունում առայժմ թվերի ավելացման մասին քննարկում չկա: Կարող ենք զուտ ենթադրել, որ դա չեն անում երկու պատճառով.
1. անել տարեվերջին, երբ վիճակը դառնալու է օրհասական, և մարդիկ (ներմուծող ընկերությունները) ուղղակի ծնկի են գալու մաքսազերծման ծանր բեռի տակ: Դրանով Փաշինյանի իշխանությունը իրեն ներկայացնելու է իբրև փրկիչ, իսկ ներկրողները հավետ երախտապարտ են լինելու այդ «օծյալ փրկչին»,
2. հասարակության այդ հատվածի շրջանում ևս դիտավորյալ մտցնել լարվածություն՝ առայժմ անհայտ պատճառով»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր