Երևանի ավագանու անդամ, դասախոս Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դպրոցում բոլորն անցնում են հայերեն, բայց բուհ գալիս են առանց մի շարք կարևոր բաներ իմանալու։
Լեզուն միայն ուղղագրություն և կետադրություն չէ։ Դա ընդամենը բաղադրիչներից մեկն է, որին պետք է տիրապետեն։
Գործառական և սոցիոմշակութային բաղադրիչները հաճախ անտեսվում են։
Արդյունքում, երբ ես դա ֆրանսերեն եմ սովորեցնում ուսանողներիս, տեսնում եմ, որ հայերենը չգիտեն։
Ինչպես դիմել, ինչպես խնդրել, ինչպես խորհուրդ տալ, ինչպես շնորհակալություն արտահայտել։
Ամեն տարի, օրինակ, նախատում եմ, որ դասախոսին որպես շնորհակալություն չի կարելի ասել «ապրեք»։
Կամ չի կարելի ասել «մի հատ կգա՞ք»: