ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Արարատի թագավորության միապետների` մեզ հայտնի անունները». Միքայել Բադալյան
00:42, 17.09.2024 | mamul.am
1609 | 0

Ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌՈՒՍԱՆ, ՈՒՄ ԱՆՎԱՆՈՒՄ ԷԻՆ ՅԱՅԱ
Մեզ են հայտնի Արարատի թագավորության միապետների հետևյալ անունները՝ Արամու, Սարդուրի, Իշպուինի, Մենուա, Ինուշպուա?, Արգիշթի, Ռուսա, Մելարտուա?, Էրիմենա?: Վկայված է նաև այսպես կոչված Սարդուրի Առաջինի հայրանունը - Լուտիպրի։ Սակայն, ուրարտական և ասորեստանյան սեպագիր արձանագրությունները վկայում են այն մասին, որ Ուրարտուի արքաներից առնվազն Ռուսա Սարդուրորդին և Ռուսա Արգիշթորդին անվանվել են նաև այլ կերպ: Այսպես, Ռուսա Սարդուրորդին իրեն կոչում է Ուեդիպրի (Վեդիպրի): Այդ մասին կանդրադառնանք առանձին հաղորդմամբ:
Հետաքրքիր է, որ ասորեստանյան արքաներից Էսարհադդոնն արևի աստված Շամաշին ուղղված ուղերձ-հարցումներից մեկին հարցնում է, թե արդյոք Ռուսան, ում նրանք կոչում են Յայա, կհարձակվի Շուպրիայի վրա: Այսինքն, Ռուսա Արգիշթորդուն անվանել էին Յայա: Այստեղ ակնհայտորեն խոսքը գնում է Էսարհադդոնի ժամանակակից Ռուսա Արգիշթորդու մասին, ով հանդիսացել է Արարատի թագավորության վերջին հզոր գահակալներից մեկը: Այս հաղորդումը վկայում է, որ Արարատի երկրի արքաները կարող էին ունենալ մականուն և կամ բոլորովին այլ անուն, սակայն, գլխավորապես, իրենց արքայական իշխանության օրինականությունը մատնանշելու համար՝ հանդես գալ այլ անվամբ:
Կից՝ Ռուսա Արգիշթորդու՝ Բաստամից հայտնաբերված կնքադրոշմի վերականգնված նկարն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր