Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նախկինում Իրանի նախագահն արդեն մի անգամ հայտարարել էր տնտեսական ու բնապահպանական նկատառումներով մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Թեհրանը, լինելով երկրի մայրաքաղաք, բախվում է խնդիրների, որոնց լուծումը երկրի իշխանությունները չունեն, բացի մայրաքաղաքն այլ վայր տեղափոխելուց։ |