«Հրապարակ»-ը գրում է․ «Արտաքին մարտահրավերներից ավելի ՔՊ-ական կարկառուններին սեփական ճակատագիրն է հուզում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ակնարկել է, որ առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում։ ՔՊ վերնախավը կասկած չունի, որ նախընտրական վերադասավորումներ են արվելու, մի քանի «խոշոր գլուխ է թռնելու», որ Փաշինյանը կարողանա խաղարկել կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի խաղաքարտը և հայտարարել, թե նախկիններից բացի նաև յուրայիններին չի խնայում։ Մանրամասները՝ թերթի համարում։ |