ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Բաերի ելույթը բավականաչափ պրոհայկական շեշտադրումներ է ունեցել»․ Սուրեն Սարգսյան
09:30, 17.09.2024 | mamul.am
1961 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նյուզֆիդումս պարբերաբար հայտնվում էր այս պատկերը՝ տարատեսակ մեկնաբանություններով, որոշեցի ես էլ անդրադառնամ:
1. Նախ, Բաերը 2017 թվականից այլևս դեսպան չէ: Հիմա, որպես փորձագետ աշխատում է Կարնեգի հիմնադրամում և Կոնգրեսում հրավիրված է եղել՝ որպես նախկին դեսպան և փորձագետ:
2. Խոսելով Հայաստանի մասին նա ասել է հետևյալը. «Քաղաքական ընտրություն արվել է. դրա իրականացումը պահանջում է հմտությունների զարգացում, ենթակառուցվածքների ստեղծում և նոր քաղաքական մշակույթի ձևավորում։ Մոսկվան հավանաբար կփորձի դանդաղեցնել առաջընթացը։ Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել»։
3. Ընդհանուր ելույթը բավականաչափ պրոհայկական շեշտադրումներ է ունեցել, համեմված հակառուսական դիրքորոշումներով: Սակայն պետք է հասկանալ, որ սա պաշտոնական դիրքորոշում չէ: Փորձագիտական կարծիք է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր