ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը փորձում է Իրանին արժեզրկել մեր աչքում»․ Տաթևիկ Հայրապետյան
11:06, 17.09.2024 | mamul.am
1659 | 0

«Պատերազմը զսպվում է, որովհետև դրա շուրջ միջազգային կոնսենսուս չկա։ Հիմա կոնկրետ Սյունիքի ուղղությամբ, երբ Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անում, սպառնալից հայտարարություններ հնչեցնում, այդտեղ արդեն գալիս է Իրանի գործոնը»,- 24TV-ի եթերում ասել է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն է վարում, որպեսզի Իրանին արժեզրկի մեր աչքում։ Որպեսզի դիրքորոշում փոխվի հայ հանրության մեջ՝ նշելով, որ Իրանն իրականում ոչ մի քայլ չի անի։ Իրանը, այնպես չի, որ մեզ համար է դիրքորոշում որդեգրել, նա հասկանում է դրա աշխարհաքաղաքական նշանակությունը։ Հասկանում է, որ ամբողջ ռեգիոնալ բալանսն առանց այն էլ խախտվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից հետո, հիմա էլ, առհասարակ, դառնալու է անվերապահորեն խախտված»,-նշել է ադրբեջանագետը։

«Ադրբեջանը փորձում է Իրանին արժեզրկել մեր աչքում»․ Տաթևիկ Հայրապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր