ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+23 °C
Սումիի մարզի էներգետիկ ենթակառուցվածքները զանգվածային հարձակման են ենթարկվել
11:00, 17.09.2024 | mamul.am
2475 | 0

Սումիի մարզի էներգետիկ ենթակառույցները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, փոխանցում է BBC-ն։ Մարզային ռազմական վարչությունից հայտնել են, որ տուժել են նաև մի շարք բնակավայրեր։ Զոհեր չկան, հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է 16 ԱԹՍ։
Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Սումիի մարզին հասցված հարվածները։ Նշենք, որ այն սահմանակից է Կուրսկի շրջանին, որը մասնակիորեն գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր