ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +25 °C Վաղը`+23 °C
«Ադրբեջանն ասում է՝ հայկական կողմը գերիների հարցը իր առաջնահերթություններում չի դիտարկում»․ Աննա Գրիգորյան
12:24, 17.09.2024 | mamul.am
1201 | 0

«Գերիների հարցը նաև ՀՀ արժանապատվության, պետության էության մասին հարցն է։ Ես տարբեր քննարկումներ եմ ունեցել միջազգային մեր գործընկերների հետ և, երբ ասում ենք, որ գերիների հարցը պետք է լուծվի և դուք էլ պետք է ավելի համառ լինեք այդ հարցն առաջ տանելու գործում, իրենք ասում են՝ մենք դա անում ենք, բայց, ցավոք, հաճախ ադրբեջանական կողմը, որպես արձագանք, ասում է, որ հայկական կողմն այդ հարցը իր առաջնահերթություններում չի դիտարկում և առաջ չի տանում»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Գերիների հարցն այս իշխանության համար ուղղակի գոյություն չունի, այդ հարցով առհասարակ աշխատանք չեն տանում։ Հիմա ամենահարմար պահն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել գերիների հարցին՝ COP29-ից առաջ, միջազգային հանրության միջոցով օգտագործելով խողովակները՝ պահանջ դնելով Ադրբեջանի առաջ։ Միջազգային հանրության մեր բոլոր գործընկերներին պետք է ասվի՝ դուք գնում եք միջոցառման մասնակցելու մի երկրում, որտեղ պատանդառված ՀՀ քաղաքացիներ կան»,- նշել է Գրիգորյանը։

«Ադրբեջանը ասում է՝ հայկական կողմը գերիների հարցը իր առաջնահերթություններում չի դիտարկում և առաջ չի տանում»․ Աննա Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր