Meta ընկերությունը հայտարարել է, որ արգելափակել է RT-ի և ռուսական մի շարք այլ լրատվամիջոցների օգտահաշիվներն իր հարթակներում՝ նշելով, որ այդ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ համացանցում ազդեցության գաղտնի գործողություններ իրականացնելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նրա տեղակալների նկատմամբ: Սև ցուցակում են հայտնվել նաև RT-ի այլ աշխատակիցներ: |