ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +25 °C Վաղը`+23 °C
Meta-ն արգելափակել է RT-ի և ռուսական մի շարք այլ լրատվամիջոցների օգտահաշիվները
12:54, 17.09.2024 | mamul.am
1299 | 0

Meta ընկերությունը հայտարարել է, որ արգելափակել է RT-ի և ռուսական մի շարք այլ ​​լրատվամիջոցների օգտահաշիվներն իր հարթակներում՝ նշելով, որ այդ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ համացանցում ազդեցության գաղտնի գործողություններ իրականացնելու համար:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նրա տեղակալների նկատմամբ: Սև ցուցակում են հայտնվել նաև RT-ի այլ աշխատակիցներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր