«Բագրատ Սրբազանի քայլերը վնասեցի՞ն եկեղեցու հեղինակությանը»,- այս և Շարժման վերաբերյալ այլ հարցերին՝ ընթացող ասուլիսի ժամանակ պատասխանեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը․ «Այն դիրքորոշումներն ու մոտեցումները, որ ունեցել է Բագրատ Սրբազանը, արտացոլված են եղել նաև Գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարություններում։ Ինչ որ մի պահից սկսած Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի մի պրոցեսի մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում։ Եկեղեցին ինստիտուցիոնալ առումով քաղաքական գործիքակազմեր չի կիրառում և իշխանության հասնելու որևէ ձգտում չունի։ Մեր հայտարարություններում արձանագրել ենք, որ քաղաքական գործունեությունը, քաղաքական իշխանություն դառնալու ցանկությունը անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, ուստի առժամանակ կասեցվեց Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայությունը։ |