ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան հրապարակումը․ «Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են:
Մեծ մասը սկսում է ծխախոտ օգտագործել մինչև 20 տարեկանը:
Ծխելը կախվածություն է առաջացնում, որը պահպանվում է ամբողջ կյանքում:
Դեռահասների շրջանում կրճատելով ծխախոտի օգտագործումը և կանխելով ծխախոտի օգտագործման սկիզբը` կպաշտպանենք մի ամբողջ սերունդ ծխելու վնասներից»: