ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ՔՊ-ի Իրական Հայաստանը»․ Ստեփան Դանիելյան
14:18, 17.09.2024 | mamul.am
1956 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի Իրական Հայաստանը․
- Ադրբեջանն ու Թուրքիան չեն ճանաչում Հայաստանի գոյության իրավունքը, և դա ունի պատմական ու շատ կոնկրետ պրակտիկ պատճառներ,
- Ադրբեջանն ամենաբարձր մակարդակում Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի պայմաններն ընդունելու հետ,
- Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային իղձը թյուրքական աշխարհի ստեղծումն է, ինչի համար տարվում է շատ կոնկրետ պետական քաղաքականություն,
- Արևմուտքը նպաստում է թյուրքական աշխարհի ստեղծմանը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնի Իրանն ու Ռուսաստանը, իսկ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի գոյությունը ոչ միայն խանգարող հանգամանք է, այլև Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել այդ նպատակի համար, սկսած՝ 2018-ից: Դրա առաջին քայլն Արցախի կործանումն էր:
- Միջազգային կարգը քայքայված է և անտարբեր էթնիկ զտումների ու ցեղասպանությունների հանդեպ,
- Հայաստանի հանրությունը մասնատված է, բաժանված միմյանց թշնամական հատվածների, Սփյուռքը ապակողմնորոշված ու ինքնությունը կորցնելու վտանգի առջև, պետական ինստիտուտներն անարդյունավետ են, ու՝ կաթվածահար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր