Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ Ուկրաինան հրավիրել է ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միանալու մարդասիրական ջանքերին Կուրսկի մարզում: Ուկրիանայի ԱԳ նախարար Սիբիգայի խոսքով, ուկրաինական բանակն այսօր մարդասիրական օգնություն և անվտանգ տեղափոխում է ապահովում բնակիչների համար։ Հիշեցնենք՝ մեկ ամսից ավելի է Կուրսկի մարզի 100 բնակավայր գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։ Արձագանքելով ուկրաինացի նախարարի հայտարարությանը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է․ «Ակնկալում ենք, որ նման սադրիչ հայտարարությունները չեն ընդունվի հասցեատերերի կողմից»։ |