ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Տղայիս մարմինը 5 ամիս սառնարանում են պահել, դա խոշտանգել չի՞»․ զոհվածի մայրը՝ Հովիկ Աղազարյանին
15:24, 17.09.2024 | mamul.am
2574 | 0

«Տղայիս մարմինը նույնականացումից հետո հինգ ամիս խոշտանգել են Հայաստանում, այնպես են խոշտանգել, որ չեմ ճանաչել իմ բալին»,- այսօր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը։ «Երբ որ կառավարության շենքի մոտ աղաչում, բալիս էի ուզում, ինձ չէին ասում, որ մարմինը «Հերացի»-ում է ու՝ նույնականացված։ Երեք տարի առաջ ձեռագիր 8 էջանոց դիմում եմ տվել դատախազ Արթուր Դավթյանին, մինչև օրս պատասխան չկա, գործ չկա հարուցված»,- ասաց մայրը՝ ավելացնելով, որ պատահական է իմացել որդու մարմնի գտնվելու տեղը։
«Ես չեմ հասկանում «խոշտանգում» բառի իմաստը, իմ երևակայությունը չի հերիքում հասկանալու համար՝ ինչ ասել է մարմինը խոշտանգել»,- արձագանքեց Հովիկ Աղազարյանը։
«Կարող եմ նկարները ցույց տալ, 5 ամիս սառնարանում պահել, մարմինը փչացնելը խոշտանգում չէ՞»,- ասաց ծնողը, որին ի պատասխան պատգամավորը խնդրեց գրավոր դիմումով ներկայացնել․ «Բանավոր խոսքով ընթացք չեմ կարողանա տալ ձեր խնդրին, գրեք, եթե չզբաղվեմ և լուծում չլինի, նորից լրատվամիջոցներին կկանչեք, կասեք՝ պատգամավորը ստեց»,- նշեց Աղազարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր