Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը, հայտնում է Parisien թերթը։ Ըստ Le Figaro-ի՝ ընթացակարգը հաջողության հասնելու գրեթե ոչ մի շանս չունի։ Հիշեցնենք՝ նախաձեռնության հեղինակը ձախակողմյան «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցությունն է, որը դուրս էր մնացել կառավարության ձևավորման գործընթացից։ |