ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դա քաղաքական հեռահար նպատակ էր հետապնդում»․ Հովիկ Աղազարյան
15:54, 17.09.2024 | mamul.am
2345 | 1

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին զոհվածների ծնողները թույլ չէին տվել, որ իշխանական պատգամավորները մտնեն «Եռաբլուր», ներկաներից մեկը ապտակել էր Հովիկ Աղազարյանին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան մեղադրյալներ։
«Մեղադրյալներից մեկի՝ զոհվածի հայր Արմեն Գալստյանի հանդեպ խնդիր չունեմ, առերեսման ժամանակ ես հասկացա, որ նա էմոցիաների ազդեցության տակ է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աղազարյանը։ «Ես ունեմ խիստ պահանջներ էն երիտասարդների նկատմամբ, ովքեր նախաձեռնել էին այդ ամեն ինչը։ Վերջին հայհոյանքներով էին խոսում պատգամավորների հետ։ Նրանք այդ քայլով ոչ թե սգում էին, մեզ մեղավոր էին ճանաչում, այլ իրենց տերերին ցուց էին տալիս, որ արեցին իրենց ասածը։ Այդ քայլով շարքային քաղաքացուն էլ ցույց էին տալիս, թե տեսեք Աղազարյանին ինչ օրն ենք գցել, որ միտինգ լինի խելոք կգաք կտնգվեք։ Քաղաքական հեռահար նպատակ էր հետապնդում, ամեն ինչ պետք է բացահայտվի», -ասաց Աղազարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր