ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Սա մտածված ու ծրագրված ստոր քաղաքականություն է». Նաիրա Զոհրաբյան
17:54, 17.09.2024 | mamul.am
2356 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են առ ոչինչ, դառնում են ջնջոց։
Այսօր, «հեղափոխական» պառադից վեց տարի անց, արձանագրում ենք՝ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենն անպարագիծ ատելություն, թշնամանք, իրար ոչնչացնելու ստորագույն, կեղտոտ բնազդ։
Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլևս գիծ, որից անդին աշխատի բարոյական գոնե մեկ STOP։
Բարոյական դեֆոլտի անդառնալիության վերջին կետը հատված է։ Երբ հասարակությանը հետևողականորեն նստեցնում են ատելության, թշնամանքի, հայհոյանքի ասեղի վրա՝ դրանով սպանում են հասարակության դիմադրողականության վերջին կաթիլը։
Մենք բոլորս ականապատ տարածքում ենք՝ ատելության, թշնամանքի, միմյանց ու ինքներս մեզ խժռելու ստալկերյան մեռյալ մի զոնայում։ Ու էս թշնամանքի, ստի, կեղծիքի, անբարոյականության ու անպատասխանատվության, համատարած լակոտության ու անլրջության ռադիացիոն ալիքը Չեռնոբիլից վատ է: Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա:
Սա այլևս ականապատ տարածք է, որի վրա պայթելու ենք բոլորս:
Այսօր հասարակության մի մեծ կտոր, որը ներկացայնում է «նիկոլիզմ» ահաբեկչական աղանդը, սուբլիմացվում է հայհոյանք ու ատելություն շաղ տալով։ Ու էս մարդաբանական զզվելի տեսակը գնալով շատանում է։ Ցավոք։
Այս տեսակի մոտ անվրեպ աշխատում է պավլովյան բնազդը: Նրանք տեքստ չեն կարդում: Բանական միտքը, խոսքը, նրանց համար հավասարազոր է հին շումերների սեպագրերին: Բանական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա վատ է, շատ վատ, որովհետև արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է:
Ես չեմ հավատում չար ու չսիրված կանանց, Էդիպի բարդույթով տառապող տղամարդկանց բարոյական արգելակներին։ Նրանք արգելակներ չունեն, նրանց համար բնականոն կենսոլորտը զիբիլն է՝ սոցիալական կոյուղին։
Այլ միջավայրում նրանք շնչահեղձ կլինեն, ինչպես ջրից հանված ջրադոդոշը։
Ու ամենազարհուրելին այն է, որ սա մտածված ու ծրագրված ստոր քաղաքականություն է՝ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը շրջելու ու մարդուց ոչ թե կապիկ, այլ նողկալի ու կառավարելի անասուն ստանալու մատրիցայով։
Գորկու «Հատակումը» այլևս իրականություն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր