Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի` Սանկտ Պետերբուրգ կատարած այցից օրեր անց Թեհրան է մեկնել ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Թեհրանում նա վերահաստատել է, որ ՌԴ-ն աջակցում է «միջանցքների ու Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանը։ Ավելի վաղ՝ Սանկտ Պետերբուրգում իրանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը, Շոյգուն նշել էր, որ «ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի հարցում Իրանի հետ նախորդ պայմանավորվածություններին և չի փոխել իր քաղաքականությունը»։ |