ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով
19:36, 17.09.2024 | mamul.am
1904 | 0

ԿԽՄԿ-ն տեղեկացնում է. «2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում մոտ 780 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։

61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։

275 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը»։

Աղբյուրը` ԿԽՄԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր