Բեյրութի, Նաբաթիայի, Սայդայի և Տյուրի հիվանդանոցները լի են տուժածներով, որոնք վիրավորվել են իսրայելական լայնածավալ դիվերսիաների հետևանքով: Նշենք, որ դիվերսայի հետևանքով պայթել են բազմաթիվ փեյջերներ: Ըստ «Ալ Ջազիրա»-ի, իսրայելցի զինվորականներին հաջողվել է կոտրել շարժական կապի սարքերը, որոնք օգտագործվում են շիա աշխարհազորային անդամների կողմից և պատճառ են դարձել դրանց պայթեցման: Վերջին տվյալներով՝ ավելի քան 2800 տուժած տեղափոխվել է բուժհաստատություններ։ «Հեզբոլլահ»-ի երկու ակտիվիստ սպանվել է։ Տեղեկություններ կան նաև մահացած երեխայի մասին։ Իսրայելական դիվերսիայի հետևանքով պայթել են «Հեզբոլլահ»-ի անդամների հազարավոր փեյջերներ. կան զոհեր ու վիրավորներ Բեյրութի հարավային արվարձանում՝ Դահիյաում, որտեղ գտնվում է «Հեզբոլլահ»-ի շտաբը, տասնյակ տուժածներ ևս տեղափոխվել են հիվանդանոցներ։ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ իսրայելցի զինվորականներին հաջողվել է կոտրել «Հեզբոլլահ»-ի զինյալների անվտանգության և ծանուցման համակարգը: «Առեղծվածային պայթյունները հանգեցրել են մի աղջկա և երկու եղբայրների նահատակության, ինչպես նաև մեծ թվով մարդկանց տարբեր մարմնական վնասվածքներ են պատճառել: Իսրայելական դիվերսիայի հետևանքով պայթել են «Հեզբոլլահ»-ի անդամների հազարավոր փեյջերներ. կան զոհեր ու վիրավորներ Ներկայում մենք անվտանգության և գիտական լայնածավալ հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու պատճառները, որոնք հանգեցրել են այս միաժամանակյա պայթյուններին»,- ասվում է արտակարգ իրավիճակների հայտարարության մեջ: |