Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լիբանանում կատարվել է պատմության ամենաֆիզիկական քիբերհարձակումը։
Սարքերն ինքնապայթում են մարդկանց ձեռքերին։ Արդեն կան 1500-ից ավելի տուժվածներ։ Պայթող դիվայսները իրենցից ներկայացնում են հատուկ փեյջերներ, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է` որպես հատուկ ու պաշտպանված կապի միջոց։
Իսկ Իսրայելի քիբեր-տեխնոլոգիականության մակարդակը ուղղակի հիացնում է։ Նման բան անելու համար դու մի 20 տարի պետք է առաջ լինես բոլորից, այդ թվում` դիվայս արտադրողներից։ Դա ինչպես ֆիլմերում՝ ապագայից եկածը հարձակվում է ներկայի մարդկանց վրա»։