ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է՝ մասնակցելո՞ւ է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, հրավեր ստացե՞լ է: Պատգամավորը պատասխանել է. «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»: Ավելի վաղ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն ասել էր, որ Գերագույն հոգևոր ժողովի որոշմամբ` Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավիրվել են նաև իշխանության ներկայացուցիչները, այդ թվում` պատգամավորները: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |