ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+23 °C
«Ես նախկին իշխանությունների օրոք երբեք չէի դիմի նման քայլի». տրանսգենդեր Դիանա Ղզրոյան
21:06, 17.09.2024 | mamul.am
9082 | 3

Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանն, ով Հայաստանը ներկայացնելու է միջազգային տրանսգենդեր մրցույթին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է. «Ես նախկին իշխանությունների օրոք երբեք չէի դիմի նման քայլի, երբեք չէի փորձի միջազգային հարթակներում` որպես տրասգենդեր, Հայաստանը ներկայացնել: Որովհետև դա կքննադատվեր լկտի, ապուշ կատակների տեսքով, ընդհուպ` պատգամավորների կողմից: Կհնչեին տգետ, տգեղ մտքեր այնպիսի պատգամավորներից, ովքեր նույնիսկ հայերենին չեն տիրապետում: Իսկ այս իշխանությունների օրոք, եթե նույնիսկ անձնապես չողջունվի իմ մասնակցության փաստը, ապա հաստատ էժան ձևով չի էլ քննադատվի: Վստահ եմ` այս իշխանությունները գիտեն` մենք ինչ հայացքների պետք է հատևենք: Մենք հիմա ձգտում ենք Եվրոպա, լիբերալություն, հավասար իրավունքներ: Չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք ես կարժանանամ տգեղ քննադատության»:

Նա նաև նշեց, որ այս իշխանություներից անձնապես դեռևս ոչ մի դրական արձագանք չի լսել, բայց վստահ է` դեռ կլսի:

«Ես նախկին իշխանությունների օրոք երբեք չէի դիմի նման քայլի». տրանսգենդեր Դիանա Ղզրոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր