Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է դեմքի և ձեռքի շրջանում, երբ նրա թիկնապահներից մեկին պատկանող փեյջերը պայթել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Ավելի վաղ Իրանի պետական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Մոջթաբա Ամանին վիրավորվել է իր փեյջերի պայթյունի հետևանքով։ Լիբանանում Իրանի դեսպանատունը X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ նշել է, որ Ամանին թեթև վնասվածքներ է ստացել, դեսպանի ընդհանուր վիճակը լավ է։