ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչպե՞ս են պայթել փեյջերները և արդյո՞ք հնարավոր է նույն կերպ պայթեցնել սմարթֆոնները
22:24, 17.09.2024 | mamul.am
9124 | 1

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գիտական ​​լրագրող Եվգենի Արսյուխինը փորձել է բացատրել` ինչպես է հնարավոր դարձել միաժամանակ պայթեցնել հազարավոր փեյջերներ:

«Պայթել են փեյջերների լիթիում-իոնային մարտկոցները։ Նրանք հայտնվել են «ջերմային թափառքի» մեջ, այլ կերպ ասած` կարճ միացման։

Սմարթֆոնի մարտկոցը հեռակա կարգով պայթեցնելը հեշտ է: Բավական է դրան ավելացնել մի ծրագիր, որը կստիպի սմարթֆոնին կատարել բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ, այսինքն՝ ծանրաբեռնել սարքը։ Փորձելով ապահովել անհրաժեշտ հոսանքը, մարտկոցը գերտաքանալու է և պայթելու: Նկատե՞լ եք՝ երբ հեռախոսը ցանց է փնտրում, այն տաքանում է։ Նույնն էլ այս դեպքում է, միայն թե` ավելի վտանգավոր:

Փեյջեր պայթեցնելն ավելի դժվար է: Պետք է գտնել այն պահը, երբ ցանցում առնվազն մեկ փեյջեր հաղորդագրություն է ուղարկում: Այդ պահին սարքը բաց է, և դրա մեջ կարող է վիրուս ներմուծվել: Երբ վարակվում է մեկ փեյջեր, վարակվում է ամբողջ ցանցը: Այժմ, առնվազն մեկ փեյջերին հաղորդագրություն ուղարկելով, ակտիվացվում է «ջերմային թափառքը», և այս ցանցի բոլոր փեյջերները պայթում են:

Լիթիում-իոնային մարտկոցներով ցանկացած սարք, այդ թվում՝ մանկական խաղալիքները, նույնպես խոցելի են, եթե ունեն արտաքին աշխարհի հետ կապի նվազագույն հնարավորություն՝ bluetooth, Wi-Fi, ռադիոցանց։ Դուք կարող է, չգիտեք այս հնարավորության մասին, բայց չգիտես ինչու, արտադրողը մոդուլը ներառել է պլատայի մեջ:

Եզրակացությունը շատ տխուր է. այս աշխարհը կարող է հաշմանդամ դառնալ, եթե ինչ-որ մեկը նման նպատակ դնի: Պաշտպանվե՞լ: Հնարավոր է, բայց հակավիրուսները լի են խոցելի անցքերով, ծրագրակազմը հաճախ հին է, իսկ սովորական Bluetooth-բարձրախոսների վրա ընդհանրապես պաշտպանություն չկա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր