Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված գյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն-ի գլխին, ով տեղում մահացել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։