«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի մեկնարկը սեպտեմբերի 17-ին տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։ Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: |