Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Օրեր առաջ Վարդան Ղուկասյանն իմ վերաբերյալ բացարձակ սուտ տեղեկություն էր հրապարակել՝ պնդելով, թե ինչ-որ խոշոր հողատարածք եմ ձեռք բերել աստղաբաշխական գումարով: Հայտարարում եմ, որ դա ամբողջապես զրպարտություն ու հերյուրանք է, և ես ո՛չ նման տարածք եմ ձեռք բերել, ո՛չ էլ երբևէ տիրապետել եմ իմ օրինական եկամուտներից բացի այլ գումարների: Չգիտեմ, թե ինչ աղբյուրներից ու ինչ դրդապատճառներով է այս զրպարտությունը հրապարակվել, սակայն բոլոր իրավապահ մարմիններն ազատ են ստուգելու իմ ու ընտանիքիս գործունեությունն ու եկամուտները՝ օրորոցից առ այսօր: Ես այն անձանցից եմ, որ իմ աշխատավարձից գոյացած շատ քիչ խնայողությամբ եմ տեղահանվել Արցախից, իսկ հիմա էլ աշխատում եմ, որպեսզի կարողանամ սեփական քրտինքով ու մաքուր խղճով պահել ընտանիքս և մեկ օր հիփոէեքային վարկով տուն գնել՝ ընտանիքիս նվազագույն կարիքները բավարարելու համար: Դեռ դրան զուգահեռ էլ հնարավորինս անում եմ իմ ժողովրդին դույզն ինչ օգտակար լինելու համար՝ չնայած իմ հանդեպ կեղտոտ արշավներին ու ճնշումներին: Իմ մաքուր խիղճը, կյանքի սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան որևէ տեսակի գայթակղություն և որևէ չափի նյութական միջոցը: Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին...»։ |