ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Փոխնախարարն անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով. «Ժողովուրդ»
08:54, 18.09.2024 | mamul.am
3614 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի նշանակումը այդ բարձր պաշտոնում ոչ միայն ՔՊ մի մասի զայրույթն է հարուցել, այլև նրա նախկին ընկերների համար է անհասկանալի:
Գևորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետևյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գիրքը սրտին սեղմած Սիրվարդ Գևորգյանի հիշյալ հերքմանը քչերը կլինեն, որ կհավատան։ Սակայն նրա սերն առ ՔՊ ակնհայտորեն առավել արդի է:
Սիրվարդ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում փոխել է անունը՝ «Սիվիկ», որը տառացի ՔՊ-ի «պաշտոնաթերթ» «Սիվիկ.am» կայքի անվանումն է։ Մինչդեռ քաղաքականապես կրոնափոխ եղած փոխնախարարը հիմքեր ուներ «սիրելու» ոչ թե ՔՊ-ին, այլ հենց Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրա հայրը «թալանի դարաշրջանի» կարկառուն դեմքերից է՝ մաքսային վարչության պետ Հուսիկ Գևորգյանը, ով իր կարիերայի համար պարտական է բացառապես «գրքի հերոսին»։
Հենց նախկինների օրոք է Հուսիկ Գևորգյանը զբաղեցրել ամենակոռումպացված և եկամտաբեր պաշտոնները՝ 1994-1998 թթ. ՆԳ և ԱԱ նախարարության մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետից մինչև, ինչպես վերը նշեցինք, ՀՀ մաքսային վարչության պետ»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Հուսիկ Գևորգյանը
Փոխնախարարի ֆեյսբուքյան էջը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր