ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Շոյգուի հայտարարության հետքերով»․ Սուրեն Սուրենյանց
09:42, 18.09.2024 | mamul.am
3132 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Շոյգուի հայտարարության հետքերով․

Երբ անցած շաբաթների ընթացքում Թեհրանը սրում էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը, ես կանխատեսել էի, որ դա չի բերելու լուրջ ճգնաժամի ռուս- իրանական հարաբերություններում:

Թեհրանի մոտիվներն ի սկզբանե պարզ էին:

Նա ձգտում էր Հարավային Կովկասում ձևավորվող նոր ստատուս-քվոյում ունենալ իր տեղն ու դերը, մանավանդ, որ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի հետ հարևանությանը, այդպես էլ ներգրավված չի եղել հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ ոչ 44-օրյա պատերազմից առաջ և ոչ էլ դրանից հետո:

Մյուս կողմից, միանգամայն տարբեր են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի և Իրանի պատկերացումները:

Եթե Մոսկվայի համար Ադրբեջանն ու Թուրքիան գործընկերներ են՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում, ապա Թեհրանը վերջիններիս համարում է Արևմուտքի (նաև՝ Իսրայելի) գործընկերներ՝ դրանից բխող ռիսկերով, որոնք կարող են ծնվել «Զանգեզուրի միջանցքի» գործարկման պարագայում:

Եվ վերջապես՝ արձանագրել էի՝ միշտ չէ, որ Իրանի կտրուկ հայտարարություններին հետևում են նույնքան կտրուկ գործողություններ ու կանխատեսել էի, որ Թեհրանի կովկասյան ծրագրերի իրականացման համար նրան անհրաժեշտ է համագործակցությունը հենց Մոսկվայի հետ:

Շոյգուի երեկվա հայտարարությունը՝ ռուս- իրանական դիրքորոշումների մերձեցման մասին, ասվածի ապացույցն է:

Ի դեպ, ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են մեր ֆեյք արևմտամետները արձագանքելու Օվերչուկի և Շոյգուի վերջին օրերի հայտարարություններին, երբ համառորեն պնդում էին, որ Մոսկվան մեզանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում և գրեթե կանխորոշված էին համարում դրան դիմակայելու հարցում Թեհրանի և Արևմուտքի դաշինքը՝ անտեսելով աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ակնհայտ իրողությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր